News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Մայիսի 31-ի դրությամբ Մշակույթի նախարարության կողմից հայտարարված՝ հինգ քարանձավների վարձակալության մրցույթին ոչ մի հայտ չի ներկայացվել։ Այս մասին NEWS.am -ի թղթակցին հայտնել է մրցույթի կազմակերպչական հարցերով հանձնաժողովի քարտուղար Արսեն Սողոմոնյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին Մշակույթի նախարարությունը հայտարարել էր մրցույթ՝ 4 քարանձավների ու 1 քարանձավային համալիր վարձակալության հանձնելու համար։ Այդ ակցիայի նպատակն է երկրում զբոսաշրջության զարգացումը։ Զբոսաշրջային նպատակներով քարանձավները վարձակալելու նպատակով  մրցույթին հայտ կարելի է ներկայացնել թե 5, թե մեկ կամ մի քանի առանձին քարանձավների համար։ Խոսքը «Մագիլի», «Թռչնի» կամ «Արենի 1», «Արջի», «Մոզրով» ու «Քարե դռներ» կամ «Քարանձավային կացարաններ» քարանձավների մասին է։ Բոլոր այդ քարանձավները Հայաստանի անշարժ պատմամշակութային հուշարձաններ են։

Հայտերի ներկայացման սկզբնական ժամկետը սահմանված էր սույն թվականի մայիսի 12-ը, իսկ մրցույթը ծրագրվում էր անցկացնել մայիսի 15-ին։

Սակայն հուշարձանները վարձակալության հանձնելու պայմանները ու ներկայացվող պահանջները մասնագետների քննադատությունն են առաջացրել։ Բանակցությունների ու քննարկումների արդյունքներով ժամկետները երկարացվել են, իսկ վարձակալության պայմանները փոխվել։

Ըստ արված փոփոխությունների՝ հայտերը պետք է ներկայացվեն մինչեւ հուլիսի 6-ի ժամը 18-ը։ Հայտերը քննարկվելու են հուլիսի 7-ին , ժամը 11-ին։

Նշենք, որ մրցույթին չեն կարող մասնակցել այն անձինք, որոնք հայտը ներկայացնելու պահին սնանկ են, պարտքեր ունեն, դատվածություն՝ վերջին երեք տարիներին տնտեսական հանցագործությունների, կամ էլ պետության դեմ հանցագործությունների համար, այն անձինք, ովքեր չարաշահել են ծառայողական դիրքը։Թեկնածուները պետք է ունենան ֆինանսկաան ու աշխատանքային ռեսուրսներ։

Շտապ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը պայմանավորված էր ննրանով, որ քարանձավները պարբերաբար դառնում են ուխտագնացության վայր՝ ստալակտիտների ու ստալագմիտների «որսորդների» համար։ Քարանձավները աստիճանաբար ոչնչացվում են, ու առանց պատշաճ պաշտպանության դրանք պարզապես կարող են անհետանալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Ամենաշատ