News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թբիլիսիում առեւանգված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիին տարել են Բաքու ու կալանավորել ապօրինի սահմանահատման մեղադրանքով։

haqqin.az-ի փոխանցմամբ՝ դատավոր Ռաուդ Ահմեդովի նախագահությամբ դատավարության ընթացքում վճռվել է նրան երեք ամսով կալանավորել։

Մուխթարլիին  իբրեւ Պետական սահմանապահ ծառայության աշխատակիցներն են ձերբակալել մայիսի 23-ին Բալակենի շրջանի տարածքում, երբ նա ապօրինաբար հատել էր ադրբեջանական սահմանը։ Մեղադրող կողմը պնդում է, որ Մուխթարլին ձերբակալության ժամանակ դիմադրություն է ցուցաբերել իրավապահներին։ Խուզարկության ժամանակ նրա մոտ խոշոր չափի գումար է հայտնաբերվել։

Մուխթարլիին մեղադրանք է առաջադրվել ապօրինի սահմանահատման, մաքսանենգության ու իշխանության ներկայացուցիչներին դիմադրելու համար։

ՀԻշեցնենք, որ լրագրողին առեւանգել են Թբիլիսիում ու ապօրինաբար տեղափոխել Բաքու։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ