News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

«Յանդեքսը» կփակի իր գրասենյակները Ուկրաինայում, քանի որ պատժամիջոցները խոչընդոտում են ուկրաինական բաժանմունքի աշխատանքին, հայտնում է ՌԲԿ-ն ՝ վկայակոչելով ընկերության հասարակայնության հետ կապերի տնօրեն Օչիր Մանջիկովին։

Նրա խոսքով ուկրաինական իշխանությունների կողմից պատժամիջոցների սահմանումից հետո «Յանդեքս․ Ուկրաինան» փաստացի «չի կարողանում գործունեություն ծավալել Ուկրաինայի տարածքում»։ Ընկերության բոլոր հաշիվները արգելափակված են, ինչի հետեւանքով հնարավոր չէ աշխատավարձ վճարել աշխատակիցներին, պարզաբանել է Մանջիկովը։

«Դրա համար էլ մենք որոշել ենք փակել գրասենյակները Կիեւում ու Օդեսայում, մեր թիմին կառաջարկենք աշխատանք «Յանդեքսի» մյուս գրասենյակներում ՝ տարբեր երկրներում»,- ամփոփել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ