News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Պետերբուրգյան Միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում, այսօր՝ հունիսի 2-ին, ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզի հետ:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետություն-Իրան երկկողմ տնտեսական հարաբերությունների ռեգիոնալ համագործակցության շրջանակներում Հայաստան-Իրան փոխգործողությունները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միություն-Իրան առևտրի ազատականացման բանակցությունների վերաբերյալ մի շարք հարցեր: Կողմերն արձանագրել են թե՛ առկա փոխհարաբերությունների բարձր մակարդակը, թե՛ հետագա համագործակցության առավել խորացման հեռանկարը: 

Համաժողովի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը հանդիպում է ունեցել նաև Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային բանկի հետ առկա ծրագրերը և առաջնահերթությունները, տարածաշրջանային  ծրագրերում համագործակցության շարունակությունը և մի շարք այլ հարցեր:

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ