News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ամերիկյան հետազոտողները մշակել են նեյրոցանց, որն ունակ է սոցցանցերի գրառումների ու լայքերի միջոցով բարձր ճշգրտությամբ պարզել ,արդյոք Facebook-ի այս կամ այն օգտատերը տառապում է թմրամոլությունից կամ հարբեցողությունից։

Գիտնականները այդ նպատակով կիրառել են մեքենայի ուսուցման ալգորիթմը, որը մարզված էր 2007-2012 թթ․ myPersonality հոգեբանական թեստերի հավելվածով հավաքված տվյալների երեք բազայի հիման վրա։

Ալգորիթմի փորձարկումները ցույց են տվել, որ մարզված նեյրոցանցը կարողանում էր վստահաբար զանազանել օգտատիրոջ մոտ վնասակար սովորությունների առկայությունը։ Օրինակ ծխելու հավանականությունը որոշվում էր 86 տոկոս ճշգրտությամբ, իսկ թմադեղերի ու ոգելիցի գործածման հավանականությունը՝ 84 ու 81 տոկոս հավանականությամբ։

Ընդ որում հետազոտողները հայտնել են, որ գրառումների բովանդակության, օգտատերերի հետաքրքրությունների ու տարատեսակ կախումների միջեւ գոյություն ունի կապ։ Ալգորիթմի կիրառումը ցույց է տվել, որ խմող ու ծխող օգտատերերը ավելի հաճախ են գործածում շարժման հետ կապված բառեր՝ օրինակ «մեքենա» կամ «գնալ», իսկ ահա բարկության ու առողջության հետ առնչվող բառերի հաճախակի գործածումը հիմնականում կապակցված է եղել թմրադեղերի գործածման հետ։ Նաեւ հետազոտությունը ցույց է տվել, որ խմող օգտատերերը սիրում են «V – ն նշանակում է վենդետա» ֆիլմը, իսկ թմրամոլները լսում են Radiohead, The Cure եւ Depeche Mode խմբերի երգերը ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի կապի և ՏՏ նախարարը քննարկել են թվային տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորությունը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության...
Որտե՞ղ է թաղվել Պլատոնը. Գիտնականները լուծել են առեղծվածը արհեստական ​​ինտելեկտի շնորհիվ
Այժմ, օգտագործելով արհեստական ​​ինտելեկտը, հետազոտողները ուսումնասիրում են այս մագաղաթները՝ ձգտելով...
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Ամենաշատ