News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Առողջապահական, կրթական ոլորտների, նախադպրոցական հիմնարկները պետք է հանել սեփականաշնորհման ցանկից: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ-ում «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի ղեկավար, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ նկատելով, որ Հայաստանում մասնավոր հատվածի տեսակարար կշիռը 97-98 տոկոսի է հասնում, ու այդ ցուցանիշը հասցնել 100 տոկոսի, ճիշտ չէ:

«Այսօր ներդրումային գրավչության առումով լավ ժամանակներ չեն: Պոտենցիալ գնորդները քչություն են անելու: Պետությունը պետք է պայմաններ ձեւավորի, որ ներդրողը գա: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից առաջարկ էր արվել, որ եւ Երեւանում, եւ մարզերում իր միջոցներով կառուցվեն մարզադպրոցներ: Պարզվեց պետությունը տարրական ենթակառուցվածքներով չի կարողանում ապահովի: Բա պետության դերը ո՞րն է: Պետությունը պետք է միջավայր ձեւավորի, որ ներդրումներն աշխատեն»,-ասաց նա՝ հավելելով, որ այս սեփականաշնորհումը հետապնդում է միան ֆիսկալ էֆեկտ:

Անդրադառնալով ուռուցքաբանության ինստիտուտի սեփականաշնորհմանը, Մելքումյանն ասաց. «Եթե հիմա սեփականաշնորհում ենք, կարողանո՞ւմ ենք դնել միջազգային ստանդարտներին մոտ մոտեցումներ, իհարկե՝ ոչ: Իմ առաջարկները հստակ են՝ հանել առողջապահական հիմնարկները սեփականաշնորհման ցանկից: Երկրորդ, կապված «Հայֆիլմի» եւ «Հայփոստի» հետ, այդ հիմնարկները մասնավորեցնել հատուկ օրենքով, ինչպես եղել է ՀԷՑ-ի դեպքում: «Հայփոստը» համարյա բնական մենաշնորհ է: Հիմա ի՞նչ ենք ուզում անել»: Մելքումյանն առաջարկեց «Հայփոստը» տալ կոնցեսիոն կառավարման:

«Հիմա այդ օբյեկտները տալիս ենք կառավարությանը, որ ներդրող գտնի: Բա որ տարիներով ձգձգվեց, ներդրող չեղավ, գներն էլ աճուրդով սկսեցին իջեցնել, քանի որ գնորդ չկա: Ինչի՞ համար ենք սա անում»,- իր խոսքն ամփոփեց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ