News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Հայաստանը գործարարությամբ զբաղվելու ինդեքսով ունի նպաստավոր դիրք ԵՏՄ մյուս երկրների համեմատ: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Դիլիջանում Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի՝ Բելգիայի և Նիդերլանդների գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հանդիպման ժամանակ իր խոսքում նշել է ՀՀ վարչապետ կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ իր խոսքում Կարեն Կարապետյանը կարեւորել է ոչ միայն մտքերի, փորձի փոխանակությամբ համընդհանուր մակրոտնտեսական խնդիրների լուծումներ գտնելու, այլեւ մասնակից երկրների տնտեսական շահերն ու հնարավորությունները հասկանալու եւ գնահատելու ուղղությամբ աշխատանքը՝ համոզմունք հայտնելով, որ միասնականությունը եւ խնդիրների ու մարտահրավերների հաղթահարմանն ուղղված համատեղ ջանքերն առավել ուժեղ եւ նպատակասլաց կդարձնեն մասնակից երկրներին:

«Խմբի հանդիպումները հաջող հարթակ են նաեւ այս տեսանկյունից: Օրինակ, Հայաստանը, մի կողմից, գտնվում է Եվրոպայի եւ Ասիայի ճանապարհային խաչմերուկում, մյուս կողմից, ԵՏՄ անդամ երկիր է, որը գործարարությամբ զբաղվելու ինդեքսով ունի նպաստավոր դիրք ԵՏՄ մյուս երկրների համեմատ: ԵՄ հետ նույնպես ունենք լավ գործընկերային հարաբերություններ եւ օգտվում ենք «GSP+» արտոնյալ առեւտրային ռեժիմից: Հետեւաբար, մեր երկրի տնտեսա-աշխարհագրական դիրքը եւ ԵՏՄ անդամակցությունը կարող է արդյունավետ օգտագործվել մյուս երկրների առեւտրատնտեսական հարաբերությունները բազմակողմանիորեն զարգացնելու համար», - ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաեւ Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարին՝ ներկայացնելով այդ ուղղությամբ կատարվող քայլերը: «Հայաստանի ներկա տնտեսական քաղաքականությունը նպատակաուղղված է ներդրումների ներգրավման եւ արտահանելի ճյուղերի խթանման ճանապարհով տնտեսական աճի ապահովմանը: Մենք նպատակ ենք դրել խորքային բարեփոխումների միջոցով ստեղծել բարենպաստ ներդրումային միջավայր՝ աստիճանաբար ուժեղացնելով երկրի մրցունակությունը: Իրականացվող բարեփոխումներին զուգահեռ Հայաստանի տնտեսական քաղաքականության ուղղությունները միտված են միջազգային տնտեսական հարաբերությունների խորացմանը՝ համագործակցության տարբեր ձեւաչափերով, որտեղ իրենց կարեւորագույն կշիռն ունեն Արժույթի միջազգային հիմնադրամն ու Համաշխարհային բանկը», - եզրափակել է Կարեն Կարապետյանը՝ արդյունավետ աշխատանք  մաղթելով մասնակից պատվիրակություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ