News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Գյումրի քաղաքից մի խումբ մշակողներ ստեղծել են բնակելի տների ու շենքերի կառավարման համար ալգորիթմ։ Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոնի (AGTC) համահիմնադիր ու տնօրեն Խաչիկ Սահակյանը NEWS.am -ի թղթակցին հայտնել է, որ մշակողները արդեն ավարտել են համակարգի համար ալգորիթմը ու ստեղծել են դրա նախատիպը։

Հեռահար հսկողության համակարգերը կենտրոնի հիմնադիրների համար մի քանի նախագծերից մեկն է։  Բայց նրանց համար ամենակարեւորը (դրանից էլ հենց անվանումն է ստեղծվել) Գյումրիում ու Շիրակի մարզում վերականգնվող էներգետիկայի դեմո- նախագծերն են։

«Իհարկե մենք կարող էինք մեր սոֆթը վաճառել նման համակարգեր արտադրողներից մեկին, բայց ուզում ենք էլեկտրոնիկան էլ ինքնուրույն արտադրել,կամ էլ գոնե հավաքել։ Թող Հայաստանում ավելի շատ արժեքավոր բաներ ստեղծվեն»,- ասել է նա։

Երկրում էլեկտրոնիկա գրեթե չի արտադրվում, դրա համար էլ դեռ վստահ չեն, թե դրա ինքնարժեքը որքանով մրցունակ կլինի։ Բայց ալգորիթմի մասին հստակ հայտարարում են, որ այն նույնիսկ չինական անալոգներից շատ ավելի էժան կլինի։

Նախագծի ֆինանսավորման համար կենտրոնը ստեղծել է հիմնադրամ։ «Բանկային վարկերը մեր ուժերից վեր են, բայց առեւտրային ձեռնարկություններին հրավիրում ենք փայատիրական մասնակցության»,- հայտնել է Սահակյանը։

Նախագիծը ներկայացվել է Կառավարությանը ու հավանություն է ստացել աջակցության համար։ «Հիմա մենք նրանց կողմից որեւէ գործողություն ենք ակնկալում։ Հնարավոր է ՝ նրանք ներդրումներ կանեն մեր հիմնադրամում»,- հավելել է Սահակյանը։

Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոնը ստեղծվել է միջազգային դոնորների ՝ ՄԱԿ Զարգացման գործակալության (UNDP) ու ՀԲ-ի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF), նաեւ ԵՄ-ի, Զարգացման ավստիական գործակալության ու ավստրիական Hilfswerk Osterreich բարեգործական կազմակերպության աջակցությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ (ֆոտո)
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին...
ԱՄՆ-ն աճուրդի է հանել Cheyenne գերհամակարգիչը
Գերհամակարգիչն առանցքային դեր է խաղացել կրթության...
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է  6-րդ Fastex Meetup-ը (ֆոտո)
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին...
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
Ամենաշատ