News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

12 տարվա ընդմիջումից հետո անցել է Տաջիկստան- Հայաստան միջկառավարական հանձաժողովի նիստը։ Այս մասին լրագրողներին հունիսի 13-ին Երեւանում հայտնել է Հայաստանում Տաջիկստանի դեսպան (նստավայրը Մոսկվայում է) Իմումուդին Սատորովը։

Հարաբերություններում նոր փուլի համար խթան են դարձել երկու երկրների նախագահները ՝ Էմոմալի Ռահմոնն ու Սերժ Սարգսյանը։ Նրանց հանդիպումից հետո մեկ տարի առաջ ձեռք է բերվել պայմանավորվածություն ուժեղացնել երկկողմանի տնտեսական հարաբերությունները, խնդիր է դրվել գումարել համատեղ բիզնես ֆորում ու ստորագրել մի շարք համաձայնագրեր՝ բիզնեսի աշխատանքը հեշտացնելու համար։

Դրա համար էլ հանձնաժողովի նիստը լավ նախապատրաստում է հունիսի 14-15-ը Տաջիսկստանի ղեկավարի Հայաստան այցելության համար, հավելել է դիվանագետը։ «Մեր տնտեսական փոխհարաբերությունները դեռ այդքան զարգացած չեն։ Բայց մեր նախագահներին միավորում են սերտ բարեկամական կապերը։ Մենք նախկին Խորհրդային միության տարածքում գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունների անդամներ ենք՝ ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի ու շատ այլ կազմակերպությունների։ Դրա համար էլ մեզ համար հիմա կարեւոր է ակտիվացնել երկկողմանի հարաբերություններն առեւտրա- տնտեսական ոլորտում»,- հայտնել է դեսպանը։

Տաջիկստանին հետաքրքիր է նաեւ ԵՏՄ-ին Հայաստանի ու Ղրզստանի անդամակցության փորձը՝ երկրների, որոնք տնտեսության նման մասշտաբներ ու նույնատեսակ խնդիրներ ունեն, հավելել է դեսպանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ