News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մեր մեծանուն հայագետների բոլոր սխրանքները, որոնք իրականացվել են քաղաքական կոնյուկտուրայի պատճառով, վերջին հաշվով շրջվում են հայագիտության ու հայերի դեմ։ Այս մասին հունիսի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Տիգրանակերտի հնագիտական գիտարշավի ղեկավար Համլետ Պետրոսյանը, խոսելով Աղվանյան թագավորության, Աղվանյան եկեղեցու առաջացման պատմության ու այդ թեմայի շուրջ ադրբեջանական կողմի շահարկումների մասին։

Նա հավելել է, որ այն, որ այսօր ադրբեջանցիները հայ գիտնականների թողտվության հետեւանքով են այդքան ակտիվ քարոզում են այն գաղափարը, որ աղվանները (կովկասցի ալբանացիները) ադրբեջանցիների նախնիներն են եղել։

Նա երկու օրինակ է բերել։ Մասնավորապես Հովսեփ Օրբելին իր վաղ աշխատություններում գրում է այն մասին, որ Արցախը բնիկ հայկական հող է, իսկ 1935-ին, արդեն լինելով Էրմիտաժի տնօրեն, խորհրդային քարոզչության ճնշման տակ, հավաստիացնում էր, որ Արցախի տարածքում ապրել են աղվաններ, իսկ հայերը այստեղ եկվոր են, ու նրանք ասիմիլացրել են աղվաններին։ «Այսօր ասրբբեջանցիները դա օգտագործում են մեր դեմ»,- նշել է նա։

Երկրորդ դասական օրինակը, Համլետ Պետրոսյանի խոսքով, Ասատուր Մնացականյանն է, որը 60-ականներին հավաստիացնում էր, որ աղվանյան գիր ու գրականոթյուն գոյություն չունի։ Բայց մենք գիտենք, որ Մեսրոպ Մաշտոցն է ստեղծել աղվանյան այբուբենը։ «Հայերը բարիդրացիական հարաբերություններ են ունեցել աղվանների հետ, սովորեցրել են նրանց, գիր տվել, քրիստոնեություն տարածել։ Բայց դատելով ինչ-որ անհասկանալի հայագիտական գաղափարներից , այդ բոլոր տվյալների վրա խաչ է քաշվել, մինչեւ 90-ականներին Եգիպտոսում Սուրբ Կատերինայի եկեղեցում պատահաբար հայտնաբերվել են աղվանյան ձեռագրեր։ Այսօր ամբողջ աշխարհը գիտի, որ աղվանյան գիր եղել է, վրացիները այսօր դարձել են են աղվանագիտության մասնագետներ։ Ընդ որում վրացի գիտնականները հետազոտում են աղվանյան աղբյուրները, որոնք պահվում են մեր Մատենադարանում։ Իսկ Հայաստանում նույնիսկ աղվաներենի մասնագետ չկա», - նշել է գիտնականը։

Պատասխանելով լրագրողների հարցերին, թե ովքեր են իրականում եղել աղվանները ու ինչ մշակութային ժառանգություն են թողել՝ Համլետ Պետրոսյանը նշել է, որ աղվաններ կոչվող միասնական էթնոս չի եղել ։ Եղել է թագավարություն, որտեղ ապրել են տարբեր ցեղախմբեր։ Բայց եղել է գիր, որը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը այց ցեղերից մեկի համար։

Գիտնականի խոսքով, պատմական հետազոտությունները ցույց են տալիս, որ աղվանների մի մասը վրացիներին են ձուլվել, մյուս մասը՝ հայերին։ Այսօր ապրող ժողովուրդներից նրանց ուղիղ սերունդները ուդիներն են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ