News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Արեւաշող խաղողի այգիներ, Արարատ սարի տպավորիչ գագաթներ ու հոյակապ ջրվեժներ՝ Հայաստանում բոլոր տեսարանները գեղեցիկ լուսանկարների գրավական են։ Այս մասին ասվում է Հայաստանին նվիրված հոդվածում, որը հրապարակվել է ԱՄԷ-ում տպագրվող Khaleej Times թերթում։

Բազմաշերտ պատմությունն ու վառ մշակույթը դեպի Հայաստան ուղեւորությունը դարձնում են շրջադարձային իրադարձություն յուրաքանչյուրի կյանքում։ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից սկսած մինչեւ հռոմեական լեգիոնների, պարսիկների ու օսմանների հարձակումներ՝ քաջարի հայերը այս ամենի ականատեսն են դարձել։ «11-րդ դարում թաթար սելջուկների ներխուժման պատճառով իրենց հողերը կորցրած հայերը նոր թագավորություն են կառուցել Կիլիկիայում, որը բարգավաճել է մինչեւ 1375 թ․, խաղալով զգալի դեր խաչակրաց արշավանքներում։ 20-րդ դարում, խորհրդային իշխանության յոթ տասնամյակներից հետո՝ 1991-ին հանրապետությունը վերջապես անկախություն ձեռք բերեց»,- գրում է հեղինակը։

Հոդվածում նշվում է, որ Հայաստանը հոյակապ երկիր է զբոսաշրջիկների համար։ «Մայրաքաղաք Երեւանը գրավում է, քանի որ այնտեղ միաձուլվել են մոդեռնն ու միջնադարյանը, հինն ու ժամանակակիցը»,- ասվում է հոդվածում։

Հեղինակը Հայաստանի տեսարժան վայրերի գեղեցկությունը նկարագրում է որպես «թանգարան բաց երկնքի տակ», մասնավորապես առանձնացնելով Խոր Վիրապ եկեղեցին, Գառնի տաճարը ու Գեղարդ համալիրը ու նշելով, որ Հայաստանը եղել է Մետաքսի ճանապարհի ճանապարհի մի մասը, ինչի շնորհիվ հարստացել է երկրի մշակույթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել...
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Ամենաշատ