News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Քրդերի շրջանում Հայաստանի իմիջը դրական է: Այս մասին հունիսի 17-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի վարիչ, հայ-քրդական կապերի բաժնի ղեկավար Վահրամ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ իհարկե, Էրբիլում Հայաստանի հյուպատոսության բացումը էական որոշում էր. դա կնպաստի հարաբերությունների զարգացմանը: «Հայաստանի դեպքում քրդերի բանավեճը բավականին դրական է: Նրանք մեզ որպես պահուստային տարբերակ են դիտարկում, քանի որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարող են տարբեր տարբերակներով զարգանալ: Նրանց մոտ առկա է ընկալում, որ Հայաստանը փոքր պետություն է, որը մեծ ազգ է ներկայացնում: Հայաստանը դիտարկվում է տարածաշրջանային ենթատեքստում՝ հայ-ռուսական եւ հայ-իրանական հարաբերություններ»,- նշեց Վահրամ Պետրոսյանը՝ շարունակելով, որ տնտեսական գործոնը նույնպես չափազանց կարեւոր է: «Նրանք ներդրումների հետ մեծ հույսեր են կապում, նշում են Հայաստանի կադրային ռեսուսների մասին, կարեւորություն են տալիս առողջապահության, գյուղատնտեսության, կրթության հայկական ոլորտներին»,- հավելեց Վահրամ Մարտիրոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրաքն առաջին անգամ երկար տարիներ հետո ստեղծել է 2 ռազմակայան Թուրքիայի հետ սահմանին. Hürriyet
Իրաքը երկու ռազմակայան է ստեղծել Թուրքիայի սահմանին...
Թուրքիան ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ. ԶԼՄ
Թուրքական բանակն ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Ամենաշատ