News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչները մեկնել են Տուլայի երկրամաս՝«Երեւան-Մոսկվա» ավտոբուսի վթարի վայր: Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ ներկա պահին դեպքի վայրում են գտնվում Տուլսկի հայ համայնքի ներկայացուցիչները:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալների համաձայն՝ հունիսի 18-ին, М-4 մայրուղու վրա, Վենեւսկի շրջանի Կոնչինկա բնակավայրի մերձակայքում (Տուլայի երկրամաս) բախվել են «Երեւան-Մոսկվա» միկրոավտոբուսը եւ ԿԱՄԱԶ մակնիշի ավտոմեքենան: Վթարի հետեւանքով 1 մարդ է զոհվել, տուժել է 6 մարդ: Ռուսական լրատվամիջոցների տվյալներով` տուժածների թվում են նաեւ 11 եւ 12 տարեկան երեխաներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ