News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Լոնդոնում մզկիթներից մեկի մերձակայքում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ, երբ մարդիկ հավաքվել են գիտակցությունը կորցրած տղամարդու շուրջ։ Այս մասին հաղորդում է Press Association գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսին։ 

«Ես քայլում էի փողոցով եւ տեսա գետնին պառկած մի տղամարդու։ Երբ մոտեցա նրան, ասացին, որ նա առողջ չէ. նա կորցրել էր գիտակցությունը»,-գործակալությանն ասել է Աբդիքադար Վարֆան։ Նրա խոսքով՝ քիչ անց, երբ ինքը հեռացել է դեպքի վայրից, բեռնատարը մեծ արագությամբ մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ 

Times պարբերականը, վկայակոչելով ականատես Աբդուլռահման Սալեհ Ալամուդիին, գրում է, որ վարորդը բղավում էր, թե «ցանկանում է սպանել բոլոր մահմեդականներին»։

Կիրակի լույս երկուշաբթի գիշերը Լոնդոնի հյուսիսում՝ մզկիթի մերձակայքում, բեռնատարը մխրճվել է երեկոյան աղոթքից վերադարձող մարդկանց բազմության մեջ։ Ոստիկանությունը տեղեկացրել է, որ միջադեպի հետեւանքով մեկ մարդ է զոհվել, 10 վիրավոր կա, որոնցից 8-ը հիվանդանոց են տեղափոխվել։ 48-ամյա տղամարդ է ձերբակալվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ