News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձում է իրավիճակը գլխիվայր շրջել եւ փնտրել հայերի «մեղավորությունը»։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ խոսելով ադրբեջանա-իրանական սահմանին հայտնաբերված ՌՊԳ-7 (ձեռքի հակատանկային նռնականետ) նռնակի մասին։

«Ամենեւին էլ նորություն չէ, որ ադրբեջանցիներն ամենուր հայերին են տեսնում՝ կարեւոր չէ՝ կապ ունեն հայերը դրա հետ, թե ոչ։ Տվյալ դեպքում հատկանշական է, որ առանց փորձաքննության պարզվում է զինամթերքի՝ նշված գոտում հայտնվելու հանգամանքը եւ եզրակացություն արվում հայերի մասնակցության վերաբերյալ։ Տեքստում նշվում է, որ նռնակը ամրացված է եղել ծառի կոճղին։ Հետեւաբար, այստեղ ակնհայտ է նախ Ադրբեջանի սահմանապահ ծառայության վատ աշխատանքը, երկրորդ միջադեպը հետաքննել չցանկանալը։ Կեղծված լուսանկարների հետ մեկտեղ՝ կարելի է եզրակացնել ադրբեջանական կողմի սադրանքի մասին», - նշեց փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ