News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Աբխազիայի կառավարության շենքում ատրճանակից կրակելու միջադեպ է տեղի ունեցել, հայտնում է «Աբխազիա-Ինֆորմը»:

Նշվում է, որ կրակոցները հնչել են կառավարության շենքի երրորդ մասնաշենքում:

«Մասնաշենքի աշխատակիցների խոսքով` մոտ ժամը 10.00-ին կրակոցներ են լսվել Աբխազիայի ժողովրդի 1992-1993 թվականների Հայրենական պատերազմի Հաշմանդամների հիմնադրամի նախագահ Բադր Ագրբի աշխատասենյակի մոտ: Կրակողի ազգանունը ճշտվում է»,- հայտնում է գործակալությունը:

Լրատվամիջոցները, վկայակոչելով օգտատերերին, հայտնել են, որ պատահարի հետեւանքով ոչ մեկը չի տուժել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ