News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է ԱՄՆ քաղաքացիներին Հյուսիսային Կորեա այցելություններն արգելելու հնարավորությունը։ Այս մասին անանունության պայմաններով հայտնել է վարչակազմի ներկայացուցիչը, փոխանցում է AP-ն։

Նշում են, որ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, որը լիազորություններ ունի գրչի մեկ հարվածով արգելել Հյուսիսային Կորեա այցելությունները, կշռադատում է այդ քայլը ապրիլի վերջից, երբ Փհենյանում կալանավորվել է ամերիկացի մանկավարժ Թոնի Քիմը։ 

Հիշեցնենք, որ ամերիկացի ուսանող Օտտո Ուորմբիերը մահացել է Հյուսիսային Կորեայից ԱՄՆ տեղափոխվելուց մեկ շաբաթ անց։

Անցած շաբաթ Օտտոն ազատ է արձակվել Հյուսիսային Կորեայից ու տեղափոխվել հայրենիք կոմայի վիճակում։ Փհենյանի վարկածով, Ուորմբիրը բոտուլիզմով է հիվանդացել բանտում, քնաբեր է ընդունել ու կոմայի մեջ ընկել ։ Դա մոտ մեկ տարի առաջ է տեղի ունեցել։ Անցած շաբաթ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է, որ հաջողվել է պայմանավորվել երիտասարդի ազատ արձակման մասին, որին 15 տարվա ուղղիչ աշխատանքների էին դատապարտել։ ԿԺԴՀ-ի իշխանությունները նրան մեղադրել էին «հակապետական գործողությունների» մեջ, քանի որ երիտասարդը պատռել էր քարոզչական պաստառը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ