News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում  նախատեսված ընթացակարգերով իրականացվում են պահպանմանն ուղղված միջոցառումներ:

ՀՀ բնապահպանության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցներն ապօրինի ձկնորսության  վերաբերյալ կազմել են բնապահպանական խախտումների 9 արձանագրություն:

Առգրավվել է 13 պոլիէթիլենային ձկնորսական ցանց, 213 «սիգ» տեսակի ձուկ եւ 105 խեցգետին: 91 ձուկ հանձնվել է Սեւանի թիվ 3 «Հեքիաթ» ՀՈԱԿ-ին, 47-ը՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին, 42-ը՝ «Սեւանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ին եւ 33-ը՝ Մարտունու թիվ 4 մանկապարտեզ ՀՈԱԿ-ին: Առգրավված խեցգետինը բաց է թողնվել Սեւանա լիճ:

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի եւ «Խոսրովի անտառ պետական արգելոց»-ի տնօրինության տակ գտնվող ԲՀՊՏ-ներում շարունակվում են շուրջօրյա հերթապահությունները, իրականացվում են պարբերական շրջայցեր։

«Զանգեզուր» կենսոլորտային  համալիրի գիտության բաժնի աշխատակիցներն իրականացրել են ստուգայցեր «Շիկահող» պետական արգելոց մասնաճյուղում, որոնց ընթացքում տարածքում հանդիպել են եվրոպական այծյամ, եվրոպական անտառային կատու, փորսուղ եւ շնագայլ:

Ստուգայցերի ընթացքում հանդիպել են նաեւ կովկասյան գորշ արջի, եվրոպական այծյամի, գայլի, աղվեսի, փորսուղի, շնագայլի, եվրոպական անտառային կատվի եւ եվրոպական լուսանի ոտնահետքեր: Եղանակային բարենպաստ պայմանները եւ կերի առկայությունը նպաստել են կենդանիների բնականոն բազմացմանը: Նման զարգացում է նկատվում գրեթե բոլոր թռչնատեսակների մոտ /խայտաբղետ փայտփոր, անտառային կաչաղակ, երգող կեռնեխ, սոսնձակեռնեխ, սեւ կեռնեխ, ամուրիկ, արշալուսիկ, հոբալ եւ այլն/:

ՀՀ բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցների կողմից «Խոսրովի անտառ պետական արգելոց», «Խոր Վիրապ», «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրերի ամենօրյա միջոցառումները պատշաճ կատարելու համար իրականացվել են շուրջօրյա հերթապահություններ եւ շրջագայություններ:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի գիտական բաժնի կողմից իրականացվող գիտական ուսումնասիրություններն ուղղված են պետական արգելոցի եւ պետական արգելավայրերի բուսական եւ կենդանական աշխարհի գենոֆոնդի պահպանմանն ու նրանց էկոհամակարգերի ուսումնասիրմանը։

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը, համագործակցելով Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ (WWF), շարունակում է տեսա եւ ֆոտոբռնիչների օգնությամբ կատարել կենդանական աշխարհի սեզոնային միգրացիայի եւ հաշվառման աշխատանքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ