News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Արիզոնայի նահանգի Ֆինիկս քաղաքում 62-ամյա Մայքլ Սիբուրգը բոժոժոավոր օձին թույլ է տվել իրեն խայթել, որպեսզի փրկի իր շանը, հայտնում է Tucson News Now-ը:

Իր բակում լողավազանը մաքրելիս նա առանձնահատուկ ձայն է լսել, որ արձակում են օձերը. այն թաքնվել էր մաքրելու սարքավորման տակ:

Էրդելտերիերին հետաքրքրել է տարօրինակ աղմուկը, եւ նա սկսել է փնտրել դրա աղբյուրը: Երբ դունչը խցկել է օձի կողմը, այն փորձլ է շանը խայթել, սակայն տղամարդը հասցրել է շանը ձեռքով պատնեշել, եւ օձը նրան է խայթել:

«Ես գիտեի, որ օձը կխայթի, բաց չէի ցանկանա, որ նա շանը խայթեր»,- ասել է Սիբուրգը:

Շան տիրոջն առաջին օգնություն է ցուցաբերվել: Նրա կյանքին ոչինչ չի սպառնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ