News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եթե որեւէ մեկն ինչ–որ բան չի ցանկանում, պետք չի իրեն պարտադրել, սա ցանկացած ազատ  մարդու մտածելակերպ է։ NEWS.am–ի հետ զրույցում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսպես արձագանքեց  Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի այն հայտարարությանը, որ եթե ԵՄ պատվիրակության ներկայությունն այլեւս անցանկալի է Հայաստանում, ապա չեն պարտադրի։

Հիշեցնենք, որ Պյոտր Սվիտալսկին, քննադատելով ՀՀ–ում ընտրական գործընթացները, առաջարկել էր կենտրոնական ընտրական հանձնաժողովում ընդգրկել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, որպեսզի այն արժանահավատ դառնա։ Ասել էր նաեւ, որ ՀՀ իշխող կուսակցությունը իր շահերին է հարմարեցրել Ընտրական օրենսգիրքը։  Այս խոսքերին Դավիթ Հարությունյանը պատասխանել էր՝ նշելով, թե  դեսպանը միջամտում է մեր երկրի ներքին գործերին, իսկ ՀՀԿ խոսնակ Շարմազանովը նշել էր, թե սա հարսանիք չէ՝ ով  վճարի, նա էլ երաժշտությունը պատվիրի։

Պյոտր Սվիտալսկին այս հայտարարություններից հետո ասուլիսով հանդես եկավ եւ շեշտեց, որ  արտաքին ֆինանսավորման 90 տոկոսը Հայաստանը ԵՄ-ից է ստացել, ինչն էլ եղել է Հայաստանի հրապարակային խնդրանքով։ Ընդգծեց նաեւ, թե եթե Հայաստանը չցանկանա, իրենք իրենց ներկայությունը չեն պարտադրի։

Հարցին արդյոք Պյոտր Սվիտալսկին այս կոշտ արձագանքով սպառնում էր հայկական կողմին,  Դավիթ Հարությունյանը պատասխանեց.  «Ես չեմ համարում, որ պարոն Սվիտալսկին կոշտ արձագանքեց,  արձագանքելու թեմա չկար, ֆինանսավորման համար էլ շնորհակալ ենք։ Իհարկե, առաջարկներ ներկայացնել կարող են, բայց  նայած՝ ինչ սահմաններում է ընդունելի, ինչ սահմաններում՝ ոչ»։

Ինչ վերաբերում է Հայաստանում իրենց ներկայությունը չպարտադրելուն, նախարարն ասաց՝ սպառնալիք չէր. «Սա ցանկացած ազատ  մարդու մտածելակերպ է, եթե որեւէ մեկը ինչ– որ բան չի ցանկանում , պետք չի իրեն պարտադրել, այնպես որ այս հարցում  ես համաձայն եմ  պարոն Սվիտալսիկիի հետ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ