News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Երեւանի Պոիլիտեխնիկի ուսանողները պրակտիկա կանցնեն Հայաստանի ու Ղարաբաղի հանքերում։ Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Ազգային ճարտարագիտական համալսարանի, Հայաստանի լեռնագործների ու մետաղագործների միության ու «Վալեքս» ընկերությունների խմբի միջեւ։

Ուսանողները կանցնեն ամբողջական արտադրական պրակտիկա Ղարաբաղի Կաշենի պղնձի հանքավայրում, նաեւ Թեղուտի պղնձնամոլիբդենային ու Ալավերդիի պղնձաձուլական գործարաններում։

Պրակտիկա կանցնեն վերջին կուրսերի՝ բարձր առաջադիմությամբ ուսանողները։ «Ընդ որում նրանք կանչում են ոչ միայն մետաղագործներին, այլեւ էներգետիկներին ու ինժեներ- մեքենաշինարարներին։ Իհարկե դա մի քիչ հեռու է Երեւանից, այնպես որ ոչ բոլորը կցանկանան։ Բայց կարծում եմ, ցանկացողներ այնուամենայնիվ կգտնվեն»,- ասել է NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում համալսարանի ընդերքի ու մետալուրգիայի ֆակուլտետի դեկան Ալբերտ Ֆրանգուլյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ