News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոտ 2000 մարդ է անհետացել Եմենի գաղտնի բանտերում, որտեղ բանտարկյալների հանդեպ ամենադաժան կտտանքներն են կիրառում։ Այս մասին ասվում է AP-ի հետաքննության մեջ, որի հիմքում ձերբակալվածների հարազատներից ու իրավապաշտպաններից ստացված տվյալներն են։ Նշում են, որ այդ բանտերում օգտագործվում է «գրիլ» կոչվող կտտանքը, երբ մարդուն կապում են շիկացած ձողին ու «վառում» ։ AP-ն նշում է, որ հարցաքննություններին մասնակցում են ամերիկացի զինվորականները ու ԱՄԷ-ի ներկայացուցիչները։

Ամերիկացի բարձրաստիճան զինվորականները ընդունել են, որ մասնակցել են Եմենում ձերբակալվածների հարցաքննություններին, սակայն հերքում են իրենց մասնակցությունը կտտանքներին կամ էլ դրանց մասին իրենց տեղեկացվածությունը։ Եմենի հարավում AP-ն հայտնաբերել է 18 նման հաստատություններ, որոնք կառավարում են ԱՄԷ-ն կամ Եմենի ԶՈւ-ը։ Դրանք բոլորը կամ փակ են, կամ էլ եմենյան կառավարության լիազորություններից դուրս են։ «Գաղտնի բանտերը գտնվում են ռազմակայաններում, նավահանգիստներում, մասնավոր առանձնատներում կամ նույնիսկ գիշերային ակումբներում»,- ասվում է հոդվածում։

ԱՄԷ կառավարությունը կտրականապես հերքել է թե կտտանքների, թե նման բանտերի գոյությունը։ Այդուհանդերձ, իրավաբանները ու հարազատները պնդում են, որ մոտ 2000 մարդ է անհետացել նման բանտերում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ