Իրաքում կանադացի դիպուկահարը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 3450 մ հեռավորությունից կրակելով ու սպանելով զինյալին, հայտնում է BBC-ն։
Ըստ պարբերականի՝ մինչեւ նշանակետը խոցելը փամփուշտը 10 վայրկյան թռել է։ Նշում են, որ 2-րդ միացյալ օպերատիվ խմբի զինծառայողը կրակել է ԻՊ –ի զինյալի վրա։ «Դա անհավանական հմտություն է։ Համաշխարհային ռեկորդ է, որը հավանաբար այլեւս երբեք չի սահմանվի»,- նշել է պարբերականի աղբյուրը։