News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Վենեսուելայում բողոքի ակցիաների ընթացքում զոհերի թիվը հասել է 76-ի։ Նախօրեին զինծառայողները գնդակահարել են եւս մեկ ցուցարարի՝ պնդելով, թե նա պատրաստվում է հարձակվել ռազմաբազայի վրա։

Reuters-ը հաղորդում է, որ առնվազն երկու զինծառայող կրակել են ցուցարարների ուղղությամբ։ Վերջինները սկսել են քարեր նետել ռազմաբազայի ուղղությամբ։ Սպանվածից բացի, առնվազն երկու մարդ վիրավորվել է։

Արդեն մի քանի ամիս է, Վենեսուելայում տասնյակ հազարավոր մարդիկ ակցիաներ են իրականացնում ընդդեմ ընդդիմության անդամների ձերբակալությունների, պարենի պակասի եւ Սահմանադրությունը փոխելու նախագահի ծրագրերի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ