News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լաս Վեգասում կալանք է դրվել ռուսաստանցի գործարար Թելման Իսմայիլովին պատկանող առեւտրի կենտրոնի վրա, գրում է «Կոմերսանտ»-ը։

Դիմելով ամերիկյան դատարան՝ Մոսկվայի բանկը (ներառված է ВТБ-ի խմբում) Չերկիզովսկի շուկայի նախկին սեփականտեր Իսմայիլովին մեղադրել է խարդախության մեջ։ Դադարելով Ռուսաստանում մարել վարկերը՝ նա ստացված միջոցներն արտերկիր է տեղափոխել, այդ թվում՝ ԱՄՆ։ Իսմայիլովը բանկին պարտք է 19 մլրդ ռուբլի։ 

Այն մասին, որ Թելման Իսմայիլովն ԱՄՆ-ում ակտիվներ ունի, Մոսկվայի բանկն իմացել է Կիպրոսի Հանրապետության դատարանի որոշման շնորհիվ։ Այս տարվա փետրվարի 22-ին բանկի իրավաբանները դիմել են Նիկոսիայի շրջանային դատարան՝ պահանջելով Կիպրոսի մի շարք բանկերի պարտավորեցնել տեղեկացնել Vesto Trading Limited ընկերության հաշվեհամարների մասին, որը գրանցված է Սեյշելյան կղզիներում եւ պատկանում է Իսմայիլովին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ