News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բելգիայի Սենատի անդամ Յորիս Պոշետը հունիսի  23-ին  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանի,  ՀՅԴ Հայ Դատի   Եվրոպայի հանձնախմբի   գրասենյակի ղեկավար  Գասպար Կարապետյանի  ուղեկցությամբ այցելել է   Ստեփանակերտի հուշահամալիր, ուր ծաղիկներ է խոնարհել  և հարգանքի   տուրք մատուցել   արցախյան ազատամարտում հայրենիքի  պաշտպանության համար զոհված քաջորդիների և   Հայրենական մեծ  պատերազմի զոհերի հիշատակին:  

Նույն օրը ֆլամանդական խորհրդարանի պատգամավորը   ճանաչողական այցով եղել է Ստեփանակերտի ականազերծում իրականացնող կամակերպությունում   և Արցախի  օդանավակայանում:  Յորիս Պոշետը շրջել է օդանավակայանի տարածքում, ծանոթացել տեխնիկական հագեցվածությանը և միջազգային չափանիշերին համապատասխանող   ավիասարքավորումներին:

Բելգիացի  սենատորը   եղել է նաեւ «Արցախ Բրենդի Կոմպանի»-ում,   շրջել  մառաններում, արտադրամասերում,  ծանոթացել  արտադրության տեսակներին: Եվրոպացի հյուրին ներկայացրել են նաև  գործարանի հիմնադրման պատմությունը:

Յորիս Պոշետն  այնուհետև  եղել է   հայոց հնագույն քաղաք Տիգրանակերտում: Եվրոպացի հյուրը ծանոթացել է   հնավայրին, Տիգրանակերտում ընթացող պեղումներին, իսկ թանգարանում  լսել քաղաքի պատմությունը:

Այնուհետեւ Ստեփանակերտում պատգամավորն այցելել է  «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ ուսում  են ստանում 12-18 տարեկան 500-1000 արցախցի երեխա: Չթաքցնելով հիացմունքը`  Յորիս Պոշետը  նշել է, որ Արցախն ունի հիանալի երիտասարդություն և հավելել,  որ  «Թումոյի» սաների ստեղծագործ միտքն ապագայում  վստահաբար կդառնա  Արցախի տնտեսության զարգացման բանալին:   Իսկ իր աղոթքն առ Աստված  Բելգիացի սենատորը  հղել է Շուշիի  Սուրբ Ամենափրկիչ  Ղազանչեցոց եկեղեցում:

Յորիս Պոշետի այցը հայկական երկրորդ հանրապետություն  բավականին հագեցած էր: Ֆլամանդական խորհրդարանի պատգամավորն Արցախի ու արցախցու  մասին ստացած իր տպավորություններն   ամփոփել է   Ստեփանակերտում հրավիրված մամուլի ասուլիսի   ժամանակ:  Լրագրողների հետ հանդիպմանը  Յորիս Պոշետը նախ հանդես է եկել ներածական խոսքով:    Անդրադառնալով իր այցին` սենատորը,  չթաքցնելով հիացմունքը,  նշել է.

,,Անցնող օրերին ես պատիվ ունեցա հանդիպելու  Արցախի Նախագահի, Ազգային ժողովի   նախագահի,  պատգամավորների,  արտաքին գործերի և մշակույթի նախարարների հետ:   Այդ հանդիպումներն   ինձ հնարավորություն տվեցին առավել մանրամասն ծանոթանալու  Արցախի առջև ծառացած  մարտահրավերներին:   Պետք  է ասեմ, որ անչափ  ուրախ էի  այստեղ լինելու համար և  հնարավորության դեպքում ապագայում անպայման նորից կայցելեմ:   Հիացած եմ ընդունելությամբ, բնությամբ և   համեղ ուտելիքներով,,: 

Այնուհետև   լրագրողների հետ հանդիպումը   շարունակվել է    հարց ու պատասխանով:

Տեղեկացնենք, որ Բելգիայի Թագավորության ֆլամանդական  խորհրդարանի անդամ  Յորիս Պոշետի այցն Արցախի Հանրապետություն  կայացել է   ՀՅԴ Հայ Դատի   Եվրոպայի հանձնախմբի   գրասենյակի ղեկավար  Գասպար Կարապետյանի   նախաձեռնությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ