News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Ես քաղաքացի եմ, փրկիչ չեմ, բոլորս պետք է պատրաստ լինենք պաշտպանել մեր իրավունքները։ Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, «Ժառանգություն» կուսակցության համագումարում, լրագրողների հետ զրույցում նշել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Անդրադառնալով համագումարի հռչակագրին, որտեղ խոսվում է նաեւ թավշյա հեղափոխության մասին, նա նշեց. «Ես դա մեկնաբանում եմ որպես սահմանադրական հեղափոխություն, այսինքն այն հեղափոխությունը, որը տակավին Հայաստանում չի եղել, այն, որ պետք է ժողովրդի ճնշմամբ իրացնի սահմանադրությունը, քանի որ ընտրական գործընթացներով կամ չընտրական գործընթացներով այդ հարցը չի լուծվում։ Դրա համար ես համարում եմ, որ այդ զեյրույթը ենթադրում է հասարակության ակտիվ մասնակցություն»։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ դա տեղի ունենա 2018-ի ապրիլին, երբ Սերժ Սարգսյանը որոշելու է՝ մնում է իշխանության, թե ոչ, Րաֆֆի հովհաննիսյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ այո, կարող է առաջին հերթին ուղղված լինի 2018-ի ապրիլին։ Ես ասել եմ, որ չեմ կարող մտնել այդ մարդու մտքի մեջ, որովհետեւ նա ահագին փոխվել է։ Նա եղել է ազատամարտիկ, կանգնել է մեր հերոսական տղաների կողքին, մատակարարել է, նաեւ հպարտանալու առիթ ունեցել է, բայց ինչ է փոխվել այդ մարդու մեջ, ես չգիտեմ, որ հիմա դիմել է ընտրակեղծարարության։ Ցավոք, եթե նա դարձ չունենա դեպի իր անցյալը, դեպի իրական ծառայություն, եթե այսպես շարունակի, ես կասկած չունեմ, որ ինքը հենվելով կեղծված հանրաքվեի ու կեղծված ընտրությունների վրա, այս կամ այն պաշտոնով ուզենա երկարաձգել իր իշխանությունը։ Հետեւաբար, այս քաղաքական պայքարի հանգրվաններից մեկը, ինչին պետք է նախապատրաստվենք, համագործակցենք, գտնենք բանաձեւեր, նաեւ 2018-ի ապրիլի հանգրվանին է վերաբերում»։

Րաֆֆի Հովհաննիսյանը հավանական է համարում տարբեր փուլերում մարդկանց փողոց անելու տարբերակը. «Դատարկ բան չեմ ուզում ասել, բայց այն, որ ՀՀ քաղաքացին պետք է հասկանա, որ այո, հերթական անգամ պարտվեցինք, բայց այդ անհաջողությունը պետք է հաղթահարենք։ Իսկ հաղթահարելու համար ոչ թե պետք է գնալ երկրից, այլ մնալ ու պայքարել։ Մենք սովոր ենք մեր բոլորի ցանկության համապատասխան մի քանի օր, մի քանի գիշեր պայքարել, որ վերջապես ունենանք մեր ուզած հանրապետությունը, ոչ թե կուսակցապետություն, կամ, ներողություն արտահայտությանս, սերժապետություն, ուրեմն ժողովուրդը կկարողանա կանգնել եւ ունենալ դա։ Բայց մեր շատ ուզելը նաեւ պետք է քաղաքացիական պայքարով օժտվի։ Ես պատրաստ եմ մասնակցել, ես քաղաքացի եմ, փրկիչ չեմ, բոլորս պետք է պատրաստ լինենք պաշտպանել մեր իրավունքները»։

Նրա խոսքով, 2018-ի ապրիլը իշխանազավթման հերթական փուլ է լինելու. «Հետեւաբար, դրանից բխում է, որ քաղաքացիական նոր ալիքի բարձրացման հնարավորություն է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ ապրանքների դրոշմավորման համար ՀՀ...
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
Արդյոք Դավիթ Խաչատուրյանը ՔՊ-ի՝ իր նկատմամբ ոչ այնքան բարյացակամ վերաբերմունքի պատճառո՞վ է որոշել...
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
Այսպիսով` Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն իր` 2024 թվականի զեկույցում արձանագրել է...
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
Նախօրեին Տավուշի մարզի Կիրանց համայնքի մի խումբ բնակիչների եւ վարչապետ...
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Վերջերս հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է ԱԱԾ-ի այն քննիչը, ով քննել էր դատախազներ Աշոտ...
Ամենաշատ