News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր՝ հունիսի 25-ին, տեղի ունեցավ կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցի հոգեհանգստյան արարողությունը։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հոգեհանգստի արարողությանը ներկա էին մեծ թվով արվեստի, հասարակական եւ քաղաքական գործիչներ։

NEWS.am-ի  հետ զրույցում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ Ռուբեն Գեւորգյանցի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել, եւ նրա հետ Երեւանի հետ կապված բազմաթիվ ծրագրեր են իրականացրել, որոնցից կեսը կիսատ է մնացել.  «Կինոյի աշխարհում մեծ դերակատարություն ուներ։ Ես մեծ ցավ եմ ապրում, որ կորցրեցինք այսպիսի արվեստի գործչի։ Ես եւ Գեւորգյանցը շատ մտերիմ ենք եղել, Երեւանի դարդերով ենք միասին կիսվել։ Միասին շատ ծրագրեր ունեինք, որոնք կեսն իրականություն է դարձել, կեսն էլ դեռ պետք է դառնա»։

Ռուբեն Գեւորգյանցի ընկերները նշեցին, որ վերջին շրջանում փորձել են այցելել նրան, տեսակցել, սակայն կինոռեժիսորը թույլ չի տվել։ Դերասան Միքայել Պողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ռուբեն Գեւորգյանցը եղել է կինոյի «քոթուկներից», մարդ, որի գործն անկրկնելի է։ «Նա բավականին մեծ ներդրում ունի մեր կինեմատոգրաֆիայի մեջ։ Երկար տարիներ մեր միությունն է ղեկավարել։ Ականջիս Ռուբիկի պատմություններ են, որոնք այնքան ծիծաղ եւ ոգեւորություն էին ներշնչում մեզ։ Մեծ արվեստասեր, արվեստագետ էր, մեծ ճաշակի տեր, շրջապատում էլ ընկերների համար միշտ թիկունք է եղել»,-ասաց նա։

Նշենք, որ թեեւ կինոռեժիսորը մահանալուց առաջ կոչ էր արել իր հուղարկավորությանը ծաղկպսակներ չբերել եւ այդ գումարն ուղղել ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ զոհված ազատամարտիկների ընտանիքներին օգնելու համար, սակայն այսօր հոգեհանգստի արարողությանը ծաղկեպսակները բազմաթիվ էին, որոնք ուղարկել էին  արվեստի եւ քաղաքական տարբեր գործիչներ։

Ռուբեն Գեւորգյանցի վերջին հրաժեշտը տեղի կունենա հունիսի 26-ին, ժամը 11:00-13:30, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը` Երեւանի քաղաքային պանթեոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ