News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Կորեայի միջազգային համագործակցության գործակալության՝ Հայաստանում իրականացրած բոլոր ծրագրերն աչքի են ընկել իրենց արդյունավետությամբ եւ մեր երկրի համար ունեցած կարեւոր նշանակությամբ: Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, Սեուլում Կորեայի միջազգային համագործակցության գործակալության նախագահ Սունգհո Չոյի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կարեւորելով գործակալության առաքելությունը, իրականացվող ծրագրերի նշանակությունը՝ ՀՀ խորհրդարանի նախագահը նշել է. «Մենք բարձր ենք գնահատում աջակցության այն կարեւոր ծրագրերը, որոնք Ձեր գործակալության կողմից կյանքի են կոչվել Հայաստանում: Իրականացված բոլոր ծրագրերն աչքի են ընկել իրենց արդյունավետությամբ եւ մեր երկրի համար ունեցած կարեւոր նշանակությամբ»:

Արա Բաբլոյանն անդրադարձել է 2010-2012 թթ. իրականացված Ազգային ժողովի տեխնիկական վերազինման ծրագրին, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության խորհրդարանի նիստերի դահլիճը վերազինվել է ժամանակակից տեխնիկայով: Գործակալության հետ համագործակցությունն առավել ակտիվացնելու նպատակով ՀՀ ԱԺ նախագահն առաջարկել է քննարկել Հայաստանում Գործակալության գրասենյակ հիմնելու հնարավորությունը:

Գործակալության նախագահ Սունգհո Չոյը նշել է, որ Կորեա-Հայաստան համագործակցությունն այժմ գտնվում է բարձր մակարդակում, եւ այն պետք է ավելի խորացնել:

Կողմերը պայմանավորվել են աշխատել Կորեայի կողմից ՀՀ խորհրդարանի աջակցության երկրորդ փուլի ուղղությամբ, որի արդյունքում հնարավոր կդառնա ապահովել Հայաստանում սահմանադրական բարեփոխումներից հետո խորհրդարանի ստանձնած նոր պարտավորությունները, առավել արդյունավետ դարձնել խորհրդարանական վերահսկողության գործընթացը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ