LÉ Eithne իռալնդական ռազմանավը Լիբիայի մայրաքաղաքի ափերի մոտ 712 մարդու է փրկել։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Իռլանդիայի պաշտպանության ուժերը։
Ռազմանավը կիրակի մարդկանց փրկության գործողություն է իրականացրել Տրիպոլիից 40 կմ հյուսիս-արեւմուտք։ Անգիտակից վիճակում հայտնաբերված 6 ներգաղթյալի հաջողվել է փրկել։
Նավը բոլոր փախստականներին, ներառյալ՝ 14 հղի կանանց եւ 4 ամսականից ցածր 4 երեխաների ապահով տեղ կփոխադրի։ Նավահանգստում նրանց կհանձնեն Իտալիայի իշխանություններին։