News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Նյու Յորքում 14-ամյա աղջիկը հրաշքով է փրկվել, ընկնելով ատրակցիոններից մեկի խցից՝ ժամանցի պուրակում։ AP-ի փոխանցմամբ աղջիկն ինչ -ո ր ձեւով ընկել է խցից ու ձեռքերի վրա կախված մնացել 8 մ բարձրության վրա։ Նրա կողքին խցում նրա կրտսեր եղբայրն էր, որը հիստերիկ բղավում էր ու սարսափած լացում, բայց չէր կարող ոչնչով օգնել քրոջը։

Աղջիկը օգնություն էր կանչում ու փորձում էր մագլցելով խուց բարձրանալ, բայց չէր ստացվում։ Նրան օգնության է հասել պուրակի այցելուներից մեկը՝ 47-ամյա Մեթյու Հովարդը իր 20-ամյա դստեր հետ։ Երբ ատրակցիոնը կանգնեցրել են, նրանք ու էլի մի քանի մարդ կանգնել են խցի տակ ու համոզել, որ աղջիկը ցատկի։ Երեխային բարեհաջող բռնել են։ Աղջիկը չի տուժել, իսկ ահա Հովարդը վնասել է մեջքը, քանի որ աղջկա ամբողջ ծանրությունը հիմնականում նրա վրա է ընկել։

Պուրակի ղեկավարությունը հայտնել է, որ ատրակցիոնը անսարքություն չի ունեցել, բայցեւայնպես որոշել է փակել այն մինչեւ վերջնական զննում իրականացնելը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ