News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, մարզպետի տեղակալների, քաղաքաշինության վարչության պետի, Շիրակի մարզային փրկարարական վարչության պետի հետ նախօրեին կրկին այցելել է Արթիկ` Սասունցի Դավիթ փողոցի 13 շենք, հանդիպել բնակիչներին:

Շիրակի մարզպետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Արթուր Խաչատրյանը շրջել է բոլոր բնակարաններում, պատասխանատուներին հատկապես հետաքրքրել է շենքի առավել վնասված այն հատվածը, որտեղ գտնվում են մեկ և երկու սենյականոց բնակարանները, մարզպետը անձամբ է ծանոթացել բոլոր բնակարանների տեխնիկական վիճակին, անհատապես զրուցել բնակարանատերերի հետ:

Մարզպետը նշել է, որ այն բնակիչներն, որոնք բնակության այլ վայր տեղափոխվելու խնդիր ունեն, ապա բնակվարձի գումարը կտրամադրի մարզպետարանը մինչև խնդրի վերջնական լուծումը: Իսկ խնդրի կարգավորման համար մի քանի տարբերակներ արդեն իսկ քննարկվում են:

Շենքն ունի 12 բնակարան, որոնցից 5-ը` մեկ սենյականոց, 3 բնակարանը` 2 սենյականոց, իսկ 4 բնակարան 3 սենյականոց է: Արթուր Խաչատրյանը Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի ուղեկցությամբ շրջել է նաև համայնքի մի քանի թաղամասերում` ծանոթացել վթարային ու վնասված մի շարք շենքերում տիրող վիճակին:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում քարաթափվել է Արթիկի Սասունցի Դավիթ փողոցի 13 շենքի պատի արտաքին մասի շուրջ 10 քառակուսի մետր հատվածը: Բնակիչները տարհանվել էին:

Տպել
Ամենաշատ