News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «Ամերիկան՝ բոլորից բարձր» քաղաքականությունը Հյուսիսային Կորեան համարում է «21-րդ դարի նացիզմ»։ Այս մասին ասվում է երեքշաբթի Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության (ԿԿՀԳ) հրապարակած մեկնաբանությունում։

Նշվում է, որ ագրեսիայի եւ շովինիզմի տարածմանը նպաստող նման գաղափարախոսությունն «ԱՄՆ-ի շահերից ելնելով՝ ճանապարհ է բացում այլ երկրների անկախության խաթարմանը, խախտում նրանց գոյության իրավունքն ու խոչընդոտում զարգացմանը»։

ԿԿՀԳ-ի համաձայն՝ Թրամփի վարչակազմը ԿԺԴՀ-ի վրա «աննախադեպ ճնշում է գործադրում՝ օգտագործելով շանտաժն ու տնտեսական պատժամիջոցները»։ Իսկ պատժամիջոցների ցանկում հայտնվել է ոչ միայն վառելիքը, այլեւ բժշկական դեղորայքն ու սարքավորումները։ Գործակալությունը «Վաշինգտոնի` նման ոչ մարդասիրական եւ անմարդկային գործողությունները համեմատել է Հիտլերի օրոք Լենինգրադի շրջափակման հետ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ