News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՊԵԿ-ն ամեն օր պայքարում է արտոնյալների ու մենաշնորհների դեմ. ունենք արդյունքներ թե, ոչ, կարծում եմ բյուջեի առաջին 5 ամսվա թվերը փաստում են, որ դրական միտումներ կան: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե իր պաշտոնավարման ընթացքում հաջողվե՞լ է խոշոր գործարարներին բերել հարկման դաշտ, պայքարել օլիգարխների դեմ, որ չլինեն արտոնյալներ ու մենաշնորհներ:

Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի ընտանիքին պատկանող «Քեթրին Գրուպ»-ում անցկացված ստուգումներին, ՊԵԿ նախագահն ասաց. «Քեթրին գրուպը» տնտեսվարող սուբյեկտ է, որտեղ կարող է առաջանալ ցանկացած խնդիր, ինչպես բոլոր տնտեսվարող սուբյեկտներում: Այս տեսանկյունից, եթե ունենք որոշակի ռիսկեր որեւէ ընկերությունում, բնական է, որ պետք է ստուգվեն»: Նա խոստացավ լրագրողներին ներկայացնել, թե էլ որ ընկերություններում է ՊԵԿ-ը ստուգումներ իրականացնում:

«Որեւէ երկրում ստվերը 100 տոկոսով վերացված չէ, ուղղակի մենք պետք է ամեն օր հետեւողական պայքար տանենք դրա դեմ: Եթե ձեզ հետաքրքրում է կոնկրետ «Ալեքս տեքստիլը» (պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին-խմբ), բոլորն ենք ստուգելու, մի ֆիքսվեք մի սուբյեկտի, մի ձեռնարկության վրա: Եթե խախտումներ բացահայտվեն, կլինեն նաեւ պատիժներ»,-ասաց Վարդան Հարությունյանը՝ կոչ անելով ցանկ տրամադրել ձեռնարկությունների, որոնց վերաբերյալ լրագրողներն ունեն կասկածներ:

Հարցին, թե եղե՞լ է դեպք, երբ որեւէ խոշոր հարկատու ստվերում է եղել եւ իրենց գործունեության արդյունքում նրան բերել են հարկման դաշտ, ՊԵկ նախագահը հրաժարվեց պատասխանել՝ նշելով. «Դուք իմ 8-9 ամսվա գործունեությունը տեսել եք, ես երբեւիցե չեմ փորձել մեր ձեռքբերումները հանրայնացնել եւ բարձրաձայնել, ուստի թույլ տվեք այդ հարցին չպատասխանել: Որովհետեւ հարկային գաղտնիք կա: Ցանկացած տնտեսվարող իր աշխատանքում կարող է թույլ տալ սխալներ, ստուգման ընթացքում այդ սխալներն ի հայտ են գալիս եւ շտկվում են, որի արդյունքում պետբյուջե տուգանքի տեսքով գումարներ են վճարվել: Եթե տուգանքը վճարվել է եւ շտկվել է, ինչո՞ւ եք ուզում հիմա ցեխ շպրտել այդ մարդկանց երեսին»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ