News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարարությունում հունիսի 27-30-ին կանցկացվեն «Մարտական եղբայրություն-2017» պայմանական անվանումով ՀԱՊԿ օպերատիվ ռազմավարական զորավարժության շրջանակներում ՀՀ տարածքում ս.թ. հոկտեմբերի 9-ից 13-ը կայանալիք ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈՒ) «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժության նախապատրաստման եւ անցկացման երկրորդ շտաբային բանակցությունները:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ բանակցություններին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների եւ գերատեսչությունների, ՀԱՊԿ քարտուղարության եւ Միացյալ շտաբի ներկայացուցիչները:

Շտաբային բանակցությունների ընթացքում կողմերը կհամաձայնեցնեն զորավարժության մտահղացման նախագիծը եւ գործնական դրվագները, կճշտեն զորավարժության մասնակիցների թվաքանակը եւ բազմակողմ ապահովման հարցերը: Բանակցությունների մասնակիցները կիրականացնեն նաեւ զորավարժությունների անցկացման ուսումնական կենտրոնների տեղազննումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ