News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի կադաստրից տեղեկանքները կարելի է ստանալ նաեւ արտասահմանում։ Այս մասին հունիսի 27-ին ԱԺ-ում հայտնել է Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը Հայաստանի 2016-ի պետբյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկման ժամանակ։

Հանրապետության ներսում կադաստրային տեղեկանքների փոխանցման հարցում միջնորդի դերում կարող են արդեն  նոտարները հանդես գալ։  Հիմա նման տեղեկանքներ կարելի է ստանալ նաեւ Լեռնային Ղարաբաղում, եւ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոսարանում։

«Շուտով մենք ուզում ենք նման կադաստրային պատուհաններ բացել նաեւ Մոսկվայում, ու արտերկրների այլ քաղաքներում՝ խոշոր հայկական համայնքներով»,- հայտնել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ