News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բացասաբար է վերաբերվում Ադրբեջանին ցանկացած սպառազինության մատակարարման: Հունիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսում Վիգեն Սարգսյանն այս մասին հայտարարեց՝ պատասխանելով ռուսական սպառազինության մատակարարման մասին վերջերս Բաքվի արած հայտարարությանը: «Ես բազմիցս հնարավորություն եմ ունեցել պատասխանել այդ հարցին: Մեր մոտեցումներում ոչինչ չի փոխվել»,- ընդգծեց նախխարարն ու հավելեց. «Եթե որեւէ պաշտոնյա Հայաստանում ասի, որ շատ ոգեւորված է, որ ռուսական զենք է հայտնվել Ադրբեջանում, կարծում եմ՝ նա անկեղծ չի լինի»:

Վիգեն Սարգսյանը նաեւ նշեց, որ Ադրբեջանն այնքան անկանխատեսելի պետություն է, որ սպառազինության մատակարարումը հղի է լուրջ վտանգներով՝ լինի ռուսական, թուրքական, իսրայելական կամ այլ սպառազինություն, եւ անհնար է կանխատեսել, թե ով եւ ինչ որոշում կկայացնի այդ երկրում ցանկացած պահի:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ Հայաստանի համագործակցությանը. նախարարը նշեց. «Մենք Ռուսաստանի հետ ունենք փոխգործակցության մեր ծրագիրը, դա ռազմավարական գործընկերությամբ պայմանավորված ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական փոխգործակցության ծրագիրն է եւ մենք բավարարված ենք, թե ինչպես է այդ ծրագիրը իրականացվում: Դա հավակնոտ ծրագիր է»: Նախարարը նաեւ հավելեց, որ երկկողմ ձեւաչափով քննարկվող հարցերի շրջանակը լայն է. «Այն խնդիրները, որ բարձրացնում ենք Ռուսաստանի հետ երկխոսության մեջ, շատ ավելի երկարատեւ եւ կայունացնող են, քան ուղղակի զենքի մատակարարումը»:

«Մենք սպառազինություն ենք ստանում Ռուսաստանից: Ձեռք ենք բերում ՌԴ-ի ներքին գներով: Այն մեզ համար կարեւոր շուկա է»,- փաստեց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ