News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի քրեակատարողական հիմնարկների միջանցքներում  գարշահոտություն է տիրում, իսկ իշխանությունները ոչինչ չեն անում։ Այս մասին հունիսի 28-ին հայտարարեց «Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ 2016 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ ունեցած ելույթում: Նրա խոսքով՝ «Ելք»-ի պատգամավորները եղել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում եւ զգացել այդ անտանելի հոտը։

Ի պատասխան՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նկատեց, որ նոր քրեակատարողական հիմնարկների կառուցումը մեծ ծախսեր է պահանջում։ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը մի քանի տարի է նախագծվել ու միլիոնավոր դոլարներ արժեցել։ Ծախսատար է նաեւ դրանց վերանորոգումը, հատկապես՝ հների։ Օրինակ՝ Գորիսի բանտը կառուցվել է 19-րդ դարի վերջին։

«Իհարկե, որոշ փոփոխություններ ձգտում ենք կատարել։ Օրինակ՝ «Նուբարաշեն»-ի զրո հարկում այլեւս դատապարտյալների չենք պահում, բացի նրանցից, որոնք մեկուսարանում են։ Իսկ ընդհանուր առմամբ, նկարագրված իրադրությունն անթույլատրելի է, եւ փոփոխություններ են անհրաժեշտ, սակայն դա շատ ժամանակ է պահանջում»,- նշեց Հարությունյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ