News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի 36-րդ նստաշրջանի ընթացքում բարեփոխումների համընդհանուր խորացման շրջանակում հավանության է արժանացել Չինաստանում առաջին համացանցային դատարանի ստեղծման ծրագիրը, հայտնում է CCTV հեռուստաալիքը:

Այն կստեղծվի Հանչժոու քաղաքում, որը կքննի բացառապես կիբերհանցագործությունների հետ կապված գործերը:

Համացանցային դատարանը կքննի նաեւ օնլայն առեւտրի ընթացքում խարդախության, պարտքային պայմանագրերի օնլայն կնքման, համացանցում հեղինակային իրավունքի խախտման գործերը:

Դատական բոլոր ընթացակարգերը` սկսած հայցի ներկայացումից, կանցկացվեն դատարանի կայքում: Քննարկումները եւս օնլայն կընթանան` իրական ժամանակում տեսահեռարձակման միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ