News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Իռլանդիայում կաթոլիկ եկեղեցու հոգեւարականները հոգեբանական աջակցության հեռախոսային ծառայության կարիք ունեն։ Այս մաիսն հայտնել է Կաթոլիկ հոգեւորականների ասոցիացիան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ապրում ու աշխատում ենք մշտական ճնշման տակ ու մեր բարոյական ոգին շատ ճնշված է։ Մենք մեզ զգում ենք ինչպես նավաստիներ՝ խորտակվող նավի վրա, մեզ անհրաժեշտ է վստահության հեռախոսային ծառայություն, որը կարող է ժամանակին աջակցել մեզ»,- ասվում է ուղերձում։

Ասոցացիայի կայքում հայտնում են այն մասին, որ վերջին 15 տարիներին ութ կաթոլիկ հոգեւորականներ Իռլանդիայում ինքնասպան են եղել, ի վիճակի չլինելով հաղթահարել դեպրեսիան։ Անանուն հարցումների հիման վրա Ասոցիացիան կազմել է հոգեւորականների նշած խնդիրների ցանկը՝ մենությունն ու սոցիալական օտարացումը, բժշկական սպասարկման հետ կապված բարդությունները, աշխատանքային ծանրաբեռնվածություն, սեռական ոտնձգությունների հարցում անհիմն մեղադրանքներ։

Իռլանդիան դարեր շարունակ համարվել է Եվրոպայի ամենակաթոլիկ երկրներից մեկը Սակայն վերջին 10-15 տարիներին իռլանդացիների վստահությունը երեկեցու հանդեպ խարխլվել է աղմկահարույց սկանդալների շարքից հետո։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ