News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում նախօրեին տեղի ունեցած ավազակային հարձակումը բացահայտվել է:

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ հունիսի 27-ին ժամը 01:30-ի սահմաններում ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, դիմակավորված, պատուհանի ցանցը հանելու միջոցով, ապօրինի մուտք են գործել Շամիրամի բնակչին պատկանող բնակարան, հարձակվել ընտանիքի անդամների վրա, ծեծել և պահանջել գումար: Սակայն բնակարանատիրոջ ցուցաբերած դիմադրության արդյունքում դիմակավորված անձինք դիմել են փախուստի:

Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երկուսի ինքնությունը, որոնք ձերբակալվել են: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև նրանց այլ հանցակիցների վերաբերյալ, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ