News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Արցախի ՀՆԱ-ն 2017-ի առաջին եռամսյակում կազմել է 43,3 մլրդ դրամ: Այս մասին նշվել է Արցախի Ազգային ժողովը հունիսի 28-ին գումարված 6-րդ գումարման 5-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստի ժամանակ:

Արցախի ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am_ին հայտնում են, որ բացելով նիստը՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը հայ ժողովրդին շնորհավորել է Մարտակերտի ազատագրման օրվա կապակցությամբ եւ ԱԺ նիստի մասնակիցների անունից մաղթել կամք, տոկունություն եւ բարեկեցություն:

Մտքերի փոխանակությունից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման  մասին հաշվետվությամբ հանդես է եկել  ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը: Հաշվետվության վերաբերյալ համապատասխան եզրակացություններն են ներկայացրել վերահսկիչ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանը, ԱԺ ֆինանսաբուջետային եւ տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը եւ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը: Հաշվետվության վերաբերյալ տեսակետներ են ներկայացրել նաեւ խմբակցությունների ղեկավարները:

22 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ  պատգամավորներն ԱԺ որոշումամբ ընդունել են  ԼՂՀ 2016 թվականի պետական բյուջեի կատարման  մասին հաշվետվությունը:

Ընդմիջումից հետո նիստը շարունակվել է Կառավարության մասնակցությամբ: Գործադիր իշխանության անդամները վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ պատասխանել են ՏԻՄ ընտրությունների, բնակարանաշինության, արտաքին քաղաքականության, առողջապահության, հակակարկտային համակարգի արդյունավետության, արտեզյան հորերի տեղադիրքի, բնագիտական մասնագիտությունների գծով կադրերի պատրաստման, ճանապարհաշինության եւ այլ թեմաների վերաբերյալ   պատգամավորների առաջադրած հարցերին:

Շարունակելով նիստը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2017 թվականի առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվություն է ներկայացրել ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը:

Նրա փոխանցմամբ 2017թ-ի առաջին եռամսյակում ՀՆԱ-ն կազմել է 43,3 մլրդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8,1%-ով:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ նստաշրջանի ավարտին խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է Ազգային ժողովի 2016-2017թթ. գործունեության մասին տարեկան հաղորդումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ