News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հուլիսի սկզբից ԱՄՆ դեսպանատունը սկսում է երկշաբաթյա շրջագայություն՝ ի ցույց դնելու Հայաստանի ժողովրդի հետ ԱՄՆ-ի կապը եւ Հայաստանի ու Միացյալ Նահանգների տեւական գործընկերության ու ընդհանուր շահերի բազմաթիվ ոլորտներն ու ուղղությունները:

Այս առնչությամբ, ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Ամերիկյան շրջագայությունը» մեր երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու անկեղծ բարեկամության 25-ամյա հոբելյանի առիթով տարվա ընթացքում անցկացվող միջոցառումների շարքում առանցքային ու  առանձնահատուկ տեղ է գրավում: 

Հունիսի 28-ին դեսպան Միլսը ԱՄՆ դեսպանատանը կազմակերպված ընդունելության եւ համերգի ընթացքում ազդարարեց այս տարվա «Ամերիկյան շրջագայության» մեկնարկի մասին:  «Արդեն երկրորդ անգամ է, որ ԱՄՆ դեսպանությունն  իրականացնում է նման նախաձեռնություն: Առաջինը 2015թ. էր, հաճելի էր անցնել ողջ Հայաստանով ու կապեր հաստատել մարդկանց հետ, եւ մենք որոշեցինք, որ նախաձեռնությունը պետք է շարունակվի: Հուլիսի 1-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզի բացօթյա համերգով մենք Երեւանից կմեկնարկենք մեր երկշաբաթյա շրջագայությունը, որի ընթացքում նախատեսվում է 8 կանգառ:  Հաջորդիվ կլինենք Գյումրիում, Վանաձորում, Իջեւանում, Մեղրիում, Կապանում, Գորիսում եւ Սիսիանում», - ասաց դեսպան Միլսը:

«Ամերիկյան շրջագայության» առանցքային բաղադրիչներից մեկը մարզային քաղաքներում ներկայացվող բազմազան մշակութային ծրագիրն է՝ ջազ համերգներով, ամերիկյան ֆիլմերի ցուցադրմամբ, գրքերի ընթերցանությամբ:  Հայաստանի պետական ջազ նվագախմբի եւ վերջինիս գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցի հետ գործակցության շնորհիվ մենք մեր բոլոր կանգառներում կներկայացնենք ջազի համերգային երեկոներ, ինչպես նաեւ վարպետության դասեր երաժշտությամբ հետաքրքրվողների համար: Որոշ համերգներում հանդես կգա նաեւ ԱՄՆ դեսպանության հրավերով Հայաստան ժամանած ամերիկացի շնորհաշատ ջազ երաժիշտ Մայքլ Մեյոն: Ֆիլմերի ցուցադրումները կկազմակերպվեն Մելիք Կարապետյանի եւ «Ֆորում  թատրոն» ՀԿ-ի կողմից, եւ բոլոր յոթ կանգառներում կներկայացվեն 2017թ. ԱՄՆ դեսպանության ամերիկյան ֆիլմերի ցուցաշար-փառատոնում ներկայացված լավագույն ու ամենասիրված գեղարվեստական ֆիլմերից: Երբ այս տարի ավելի վաղ՝ փառատոնի օրերին դրանք ցուցադրվում էին Երեւանում, դահլիճները լեփ լեցուն էին:

Շրջագայության ընթացքում մենք նաեւ կդիտարկենք ծրագրերն ու աշխատանքները, որ 1992թ. ի վեր իրականացվել են ԱՄՆ ՄԶԳ-ի, Խաղաղության կորպուսի եւ ԱՄՆ դեսպանության կողմից, կհանդիպենք մարդկանց, ովքեր գործակցել են մեզ հետ: «Մենք կնշենք նրանց ձեռքբերումները, այն իրական դրական տեղաշարժերը, որ տեղ են գտել  են Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների կյանքում, այն առաջխաղացումը, որ արձանագրվել է բարեկեցիկ ու ժողովրդավար Հայաստան կերտելու մեր ընդհանուր նպատակի կենսագործման ճանապարհին: Մենք նշում ենք այդ ամենը՝ հետադարձ հայացք նետելով մեր 25-ամյա հաջողված գործընկերությանը, բայց մեր հայացքն ուղղված է դեպի ապագա: Մեր համագործակցությունն ու անկեղծ բարեկամությունն ամուր է ու անշեղ: Մեր շրջագայությամբ մենք  ուզում ենք ի ցույց դնել մեր գործընկերությունը, այն կապերը, որ կան մեր մեջ ու միավորում են մեզ», - ընդգծեց դեսպան Միլսը:

Ջազ համերգներին, ֆիլմերի ցուցադրումներին եւ «Ամերիկյան շրջագայության» ընթացքում կազմակերպվող մյուս միջոցառումներին հանրության մուտքն ազատ է: «Ամերիկյան շրջագայության» միջոցառումների ամբողջական ծրագրին  ու ամենօրյա զարգացումներին ծանոթանալու համար հետեւեք մեզ ֆեյսբուքյան եւ թվիթերյան հարթակներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին
Քարփենթերը ողջունել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման...
Պապիկյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ՀՀ-ն և ԱՄՆ-ն երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու ոլորտում համագործակցության համաձայնագրի ժամկետը…
Հայ պատգամավորները ԱՄՆ-ում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինին
Մայիսի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները...
ՔՊ-ական պատգամավորները ԱՄՆ-ում են. նրանք հանդիպել են կոնգրեսականներ Ֆրենկ Փըլլոնի եւ Ջիմ Կոստայի հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի...
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Այցի ընթացքում նա նաև խորհրդակցություններ է անցկացրել տեղահանված անձանց սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցող հասարակական...
Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին
Ավրորա քաղաքում դեսպանը հանդիպել է քաղաքապետ Մայք Քոֆմանին։ Լինելով Կոլորադոյի ամենահայաշատ...
Ամենաշատ