News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրոպան ավելի քան երբեւէ վճռական է տրամադրված կլիմայի փոփոխությունների հարցով Փարիզի համաձայնագրի հաջողության հարցում։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ նշելով, որ Փարիզի համաձայնագիրը բանակցությունների առարկա չի դառնա: Նա, այնուամենայնիվ, այդ կապակցությամբ հաջորդ շաբաթ կայանալիք Համբուրգի G20 գագաթնաժողովում բարդ քննարկումներ է կանխատեսել, փոխանցում է AP-ն։

Մերկելը նաեւ հայտարարել է, որ Համբուրգում հուլիսի 8-9-ը հույս ունի ազատ շուկաների եւ բազմակողմանի առեւտրային համակարգի «հստակ ազդանշան» ստանալ՝ կրկին ընդգծելով, որ բողոքականությունը չի կարող լուծել աշխարհի խնդիրները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ