News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կատարի պաշտպանության նախարարն Անկարա կայցելի՝ թուրք գործընկերոջ հետ բանակցություններ վարելու: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներին։ 

Նշենք, որ Պարսից ծոցի երկրների հետ ճգնաժամում Անկարան աջակցում է Դոհային։ 10 պետություն, որոնցից 7-ը՝ արաբական, Կատարի հետ խզել են դիվանագիտական հարաբերությունները՝ նրան մեղադրելով ահաբեկչությանը սատարելու մեջ։ Դոհան հերքում է բոլոր մեղադրանքները։

Անցյալ շաբաթ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն ու Բահրեյնը Կատարին իրենց պահանջները ներկայացրեցին, որոնք կատարելուց հետո Դոհայի հետ հարաբերությունները կարող են վերականգնվել։ 13 պահանջների թվում է Կատարից թուրքական ռազմաբազայի դուրսբերումը, Իրանի հետ կապերի կրճատումը, «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փակումը։ Դոհան պահանջներն անիրատեսական է անվանել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ