News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այսօր գործում են շուկայական հարաբերություններ, եւ շուկան է որոշում ապրանքի գինը։ Այս մասին, այսօր՝ հունիսի 29-ին, կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ անդրադառնալով ծիրանի մթերման գնի հետ կապված գյուղացիների բողոքներին:

«Կան մի քանի ընկերություններ, որոնք արտահանում են, եւ կան բազմաթիվ տնտեսություններ, որոնք ծիրան են արտադրում։ Այսօր շուկան է որոշում գինը։ Մենք չենք կարող կոորդինացնել այդ գինը, իսկ այլ բողոքների պայմաններում կան այլ գերատեսչություններ, որտեղ կարելի է դիմել, եթե կա որեւէ օրենքի հստակ խախտում»,- ասաց Իգնատի Առաքելյանը։

Դիտարկմանը, որ դժգոհություններ կան, թե ընկերությունները համաձայնության արդյունքում արհեստականորեն գցում են գինը, գյուղատնտեսության նախարարն արձագանքեց՝ ասելով, որ դրա համար գոյություն ունի Հակամրցակցային կոմիտե. «Կոմիտեն է հաստատում, թե որ ընկերությունն է համարվում գերիշխող դիրք ունեցող։ Դա իրենց գործառույթն է։ Իմ կարծիքով՝ շուկայում անցյալ տարի նույնն է եղել՝ գինը բարձրից նվազել է։ Երբ բերքը շատ է, գինը պետք է իջնի։ Ես չեմ կարծում՝ բերքը քիչ լիներ, գինն այդքան կնվազեր՝ մեկ։ Երկրորդը՝ բնակլիմայական միջամտություն ունեցանք, որովհետեւ սեզոնն ուշ եկավ, եւ մենք ընկանք էժան ժամանակահատված, երբ մեր հիմնական շուկայում արդեն գինը ցածր է։ Ամեն ինչը բացատրելի է։ Մնացածը՝ գերիշխո՞ղ են, թե՞ ոչ, պայմանավորվո՞ւմ են, թե՞ չեն պայմանավորվում, արդեն կարող են դիմել համապատասխան կառույցներին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ