News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է հուլիսի 29-ին երկրորդ համապետական շաբաթօրյակի անցկացման համար նախապատրաստական աշխատանքներ իրականացնել:

Հունիսի 29-ին` կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետը հիշեցրեց, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում արդեն իրականացվել են մի շարք գործողություններ: «Երկրի տարածքում փակվել են 1480 աղբյուսներ: 126 համանքներում սանիտարական մաքրման աշխատանքները հանձնարարվել են 39 մասնավոր ընկերությունների»,- նշեց Կարապետյանը:

Նա տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, ինչպես նաեւ մարզպետներին հանձնարարեց երկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմին ներկայացնել օրենսդրական փաթեթ` ուղղված աղբահանության ու սանիտարիայի ոլորտի կարգավորմանը եւ պատասխանատվության միջոցառումների կիրառմանը:

«Կառավարությունը նախատեսում է մինչեւ դեկտեմբերի 30-ը կրկնակի կրճատել աղբյուսների թիվը, որոնց թիվը հիմա 549 է: Պետք է հայեցակարգեր ներկայացվեն Շիրակի, Լոռիի եւ Սյունիքի մարզերում կարծր թափոնների կառավարման վերաբերյալ»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը: Դիմելով տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին` նա ասաց. «Մենք ե՞րբ ենք հանդես գալու օրենսդրական նախաձեռնությամբ, որով ցանկանում էինք համապատասխան տուգանքներ կիրառել»:

Դավիթ Լոքյանը պատասխանեց, որ նախարարությունում արդեն ավարտվել են օրինագծի պատրաստման աշխատանքները: «Սեպտեմբերի սկզբին օրինագիծն արդեն Ազգային ժողովում կլինի»,- հավելեց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ