News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ճապոնացի Մասայուկի Օզակին Մայա անունով սիլիկոնե տիկնիկին իր կյանքի սերն է համարում։ AFP–ն հայտնում է, որ երբ Օզակիի ամուսնությունը ճաքեր տվեց, նա մխիթարություն գտավ «ռետինե կնոջ» մեջ։ 45–ամյա ֆիզիոթերապեւտը խոստովանել է, որ դա «սեր է առաջին հայացքից»։

Նրա խոսքով՝ երեխայի ծնունդից հետո ինքն ու կինը դադարել են սեքսով զբաղվել։ «Երբ ես Մայային շոու ռումում տեսա, հասկացա, որ դա սեր է առաջին հայացքից»,– ասել է Օզակին։ Հիմա սիլիկոնե սիրեցյալն ապրում է Օզակիի հետ՝ կնոջ եւ դստեր հետ միեւնույն տանիքի տակ։ Նա նշել է, որ կինն ու դուստրը սկզբում զայրացած էին, սակայն Մայայի ներկայությանն աստիճանաբար հաշտվեցին, որին Օզակին նորաձեւության վերջին ճիչով է հագցնում, տանում է ռոստորան եւ զբոսանքի։ Օզակին նշում է, որ ճապոնուհիները չափից ավելի սառն են ու եսասեր, իսկ ճապոնացի տղամարդիկ ցանկանում են, որ «իրենց ծանր աշխատանքային օրից հետո պարզապես առանց փնթփնթալու լսեն»։ Նա ցանկանում է, որ իր մահվանից հետո Մայային իր հետ թաղեն, որպեսզի «նրան իր հետ երկինք տանի»։

AFP–ն հայտնում է, որ ավելի մեծ թվով ճապոնացի տղամարդիկ են «ռետինե կանանց» իրականից գերադասում։ Ճապոնիայում ամեն տարի մոտ 2000 ռետինե տիկնիկ է վաճառվում, որոնց արժեքը սկսվում է 6000 դոլարից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ