News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ես ՀՀՇ-ի իշխանության օրոք իրենց ընդունած օրենքով չեմ ծառայել` 1992թ. ընդունվելով տարկետման իրավունքով, չլինելով պաշտոնյա, սովորական ծառայողի ընտանիքի զավակ: Այս մասին, այսօր՝ հունիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով դիտարկման, որ ՊՆ-ն հրապարակել է պաշտոնյաների ցանկ, որոնց զավակներն ազատվել են զինվորական ծառայությունից:

Նա ընդգծել է, որ դա եղել է 1998 թվականին, երբ ավարտել է բժշկական համալսարանը:

Աշոտյանի խոսքով, իհարկե, լավ կլիներ, այս ամեն ինչը հաշվի առնելով, ծառայեր, բայց ինչպես հազարավոր այլ բժիշկներ, ինքը ևս բժշկական ծառայության սպա է` դատաբժիշկ, ենթակա է զորակոչի մինչև 35 տարեկան, սակայն անցած տարի ապրիլին իր ծառայության կարիքը չի եղել:

Հարցն` արդյոք իր որդիները հետագայում կծառայե՞ն ՀՀ բանակում, Ա.Աշոտյանն անպատասխան թողեց:

Տպել
Ամենաշատ