News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ընթացիկ տարվա մայիսին մայրաքաղաքի բնակարանային շուկայում ռեկորդ է սահմանվել. տարեկան կտրվածքով առքուվաճառքի գործարքների թիվը շուրջ մեկուկես անգամ՝ 46.5%-ով ավելացել է: Գնողական պահանջարկի կտրուկ աճի պատճառների մասի պաշտոնական տեղեկություններ չկան: Հնարավոր է, որ արտոնյալ պայմաններով պետական աջակցությամբ բնակարանի ձեռքբերման ծրագրերի հերթական փուլն է իրականացվել:

Մայիսից եւս մեկ՝ ոչ պակաս հետաքրքիր լուր կա. պաշտոնական գների դինամիկա: Նախ հիշեցնենք, որ ապրիլին Երեւանում բնակարանների «քառակուսու» միջին շուկայական գները նվազեցին: Ընդ որում՝ առանց բացառության բոլոր վարչական շրջաններում: Մայիսին անկումը պահպանվել է՝ բացառությամբ Կենտրոն վարչական շրջանի: Այստեղ բնակարանների մեկ քառակուսի մետրը, անցյալ տարվա մայիսի համեմատ, բարձրացել է 22 հազար դրամով (շուրջ 45 դոլար):

Իսկ մայիսին առավելագույն նվազումը գրանցվել է Դավիթաշեն վարչական շրջանում (26.7 հազար դրամ), Աջափնյակում (24.7 հազար դրամ) եւ Նոր Նորքում (24.2 հազար դրամ): Մեր հաշվարկներով՝ Երեւանում բնակարանների մեկ քառակուսի մետր մակերեսի արժեքը միջինը նվազել է 13 հազար դրամով: Ներկայացվող աղյուսակում ներկայացվում է մայրաքաղաքի վարչական շրջաններում բնակարանների «միջին» արժեքը՝ միլիոն դրամով: Տարեկան անկումը (աճը) ներկայացված է նաեւ ամերիկյան դոլարով:

Միջին արժեքի հաշվարկը կատարվել է ըստ մայրաքաղաքի վարչական շրջանների բնակֆոնդի տարբերակման եւ միջին բնակմակերեսի հիման վրա: Այդ պատճառով ստացված տվյալները որոշակիորեն պայմանական բնույթ ունեն եւ կարող են օգտագործվել միայն համեմատության համար: Հայաստանում վերջին շրջանում դոլարի փոխարժեքը համեմատաբար կայուն է (մեկ տարվա ընթացքում ամրապնդվել է «ընդամենը» 1.1%-ով), այդ պատճառով այդ գործոնը կարելի է հաշվի չառնել:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ